Թուրքիա-Հունաստան սահմանին զինված բրիտանացիներ են ձերբակալվել
Հունաստանի իշխանությունները հայտնել են, որ ձերբակալել են Բրիտանիայի երկու քաղաքացու: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Pres» գործակալության պաշտոնական կայքին:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները 20 տարեկանին մոտ երկու երիտասարդներ են, ովքեր ծագում են Իրաքից:
Նրանք իրենց մեքենայով տեղափոխում էին 10-ից ավելի զենք և ավելի քան 20 000 փամփուշտ:
Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են: