Թուրքիայի վարչապետը երազում է նոր Օսմանյան կայսրության մասին
Թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարզապես «խելագարվել է» այն ամենից, ինչը կապ ունի պատմություն դարձած Օսմանյան կայսրության հզորության հետ, գրում է Die Welt-ը:
«Այդ պատճառով պետք չէ զարմանալ, որ արևմտյան որոշ պարբերականներ Էրդողանի «նորօսմանական» արտաքին քաղաքականության մեջ նախկին հզորությունը վերականգնելու փորձեր են տեսնում», - գրում են հոդվածի հեղինակները և հիշեցնում, որ վերջին շրջանում Էրդողանը բազմիցս հայտարարել է՝ «Թուրքիան պետք է հետաքրքրություն ցուցաբերի իր հարևանների նկատմամբ, քանի որ ժամանակին նրանք եղել են Օսմանյան կայսրության կազմում»:
«Օսմանյան կայսրության հիմնադիր հայրերի ոգով ուղղորդվող թուրք վարչապետը համարում է, թե իր երկիրը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ երբևիցե ծածանվել է թուրքական դրոշը: Իրոք, շատ տարօրինակ մոտեցում է արտաքին քաղաքականությանը, որում գերակայում են ոչ թե նյութական շահերը, այլ հավատարմությունը նախնիներին», - ավելացնում է գերմանական Die Welt թերթը: