Չեմ կարող չարտահայտվել, երբ երգում են Գուսան Գագիկ Հայկազունի երգերը, առանց շեշտելու նրա անունը. Գաբի Գալոյան
Երգչուհի Գաբի Գալոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Ներեցեք, բայց չեմ կարող չարտահայտվել, երբ երգում եք այնպիսի երգեր, որոնցից են օրինակ՝ «Գետաշեն», «Պիտի գնանք վաղ, թե ուշ», «Հայեր միացեք» երգերը։ Խնդրում եմ շեշտել հեղինակի անունը, դա տարրական երաժշտական կուլտուրա է։
Ինֆորմացիոն կարգով տվյալ երգերի հեղինակն է Գուսան Գագիկ Հայկազունը, ով հիմա առողջական խնդիր ունի և շատ ծանր պայմաններում ապրում է Խարբերդ գյուղում և բոլոր այն երգիչները, ովքեր նրա գրած երգերով միլիարդավոր գումարներ աշխատեցին վերջին տարիներին, խնդրանք՝ կարող եք ձեր մեջ արթնացնել մարդուն և օգնության ձեռք մեկնել նրան»։