Դավութօղլուն հաստատել է Սիրիայում քրդական դիրքերի ռմբակոծումը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հաստատել է թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայում քրդերի դիրքերի վրա կատարված հարվածները։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Դավութօղլուի հայտարարությունը հեռարձակվել է թուրքական հեռուստաալիքներով։
Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, որ քրդերը պետք է լքեն Սիրիայի հյուսիսում գտնվող Աազասի ամրությունները։
«Մենք վրեժ ենք լուծելու ի պատասխան նրանց յուրաքանչյուր քայլի»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի կառավարության աղբյուրը հաղորդել էր, որ թուրքական զինվորականները հրետանային ռմբակոծման են ենթարկում Սիրիայի հյուսիսում քրդերի դիրքերը։
Ըստ տեղական ԶԼՄ-ների, թուրքական ռմբակոծությունների հետևանքով տուժել են նաև սիրիական գյուղերի խաղաղ բնակիչները։