«Մոխրագույնի 50 երանգները» նոր ֆիլմում կլինեն ավելի շատ բաց տեսարաններ (լուսանկարներ)
«Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմի աստղ Դակոտա Ջոնսոնը հայտարարել է, որ ֆիլմի շարունակությունը ավելի «տաք» է լինելու։ Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ ֆիլմի հերոսներն ամբողջությամբ մերկանում են։ Դերասանուհին «Watch What Happens Live» շոուի եթերում ևս պատմել է ֆիլմի սյուժեի մանրամասները։ Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն։
Շոուի հաղորդավարուհին հարց է տվել Դակոտային.«Դուք արդա՞ր եք համարում, որ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում Ձեր մարմինը ավելի բաց է ցուցադրվում, քան Ձեր գործընկերոջ՝ Ջեյմի Դորնանինը»։ Այս հարցին դերասանուհին պատասխանել է, որ ֆիլմի նոր մասում «Անասթեյշան» կստիպի նրան ամբողջովին մերկանալ։
«Ես, հավանաբար, շատ տհաճությունների առջև կկանգնեմ այն ամենի համար, ինչ հիմա ասում եմ, բայց այո, ես պատրաստվում եմ ստիպել նրան ամբողջովին մերկանալ»,- պատմել է դերասանուհին։