Թուրքիայի վարչապետը թույլ կտա ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ
Անհրաժեշտության դեպքում Թուրքիայի իշխանությունները պատրաստ են ռազմական գործողություններ իրականացնել քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության դեմ, որի մեջ ընդգրկված են սիրիական քրդերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Le Figaro»-ին։
«Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք Սիրիայում ձեռնարկել այն նույն գործողությունները, որոնք մենք իրականացրել ենք Կանդիլում և Իրաքում»,- նշել է նա՝ մեկնաբանելով անցյալ տարվա հարձակումները Իրաքի հյուսիսում Քուրդիստաի աշխատավորական կուսակցության դիրքերին։
Վարչապետը նաև հույս է հայտնել, որ «Թուրքիայի բարեկամներն ու կողմնակիցները» կաջակցեն նրան այս գործում։