Ջեքսոնը 1992թ.-ին Արևմտյան Աֆրիկայում ստացել է իրական թագավորի կոչում. այլ մանրամասներ Մայքլ Ջեքսոնի կյանքից
•Ջեքսոնը «Լուսնային քայլ»-ը ցուցադրել է 1983 թվականին:
•Մադամ Տյուսսոյի բոլոր թանգարաններում միասին կա Մայքլ Ջեքսոնի 5 արձան: Նա զիջում է միայն Մադոննային և Էլվիս Պռեսլիին:
•Ջեքսոնը 1992 թվականին Արևմտյան Աֆրիկայում ստացել է իրական թագավորի կոչում:
•Հայտնի դերասան Մակոլեյ Կալկին հանդիսանում է Ջեքսոնի երկու երեխաների կնքահայրը:
•1997 թվականին ընդհանուր հետազոտության արդյունքում Մայքլը համարվեց աշխարհի ամենահայտնի մարդը:
•Մայքլը փոքր տարիքում սովորություն ուներ սարդեր թաքցնել քրոջ՝ Լատայի անկողնում:
•The Beatles խմբի «Come together» կատարումը Մայքլի ամենասիրելի երգերից է:
•1984 թվականին Pepsi Cola-ի գովազդային հոլովակի նկարահանման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Մայքլը ստացել էր դեմքի 2-րդ աստիճանի այրվածք, ինչը պատճառով Մայքլը սկսեց առանձնահատուկ անհանգստանալ իր արտաքինի համար:
•1978 թվականին Մայքլը չուչելի կերպարով նկարահանվել է «The Wiz» կինոնկարում :