Ֆրիսկեի հայրը ցանկացել է, որ Շեպելևը աղքատության մեջ մահանա
Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսնու և հոր միջև լարվածությունը նոր թափ է ստանում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Այն բանից հետո, երբ Ժաննայի հայրը, իմացել է, որ աղջկա համար գումարը ծախսվել է ըստ Շեպելևի հայեցողության, հեռուստատեսությամբ հայտարարություն է արել:
«Կվերադարձնի գողացված գումարը: Նա ոչ մի բան չի ստանա Ժաննայի ժառանգությունից և կմեռնի աղքատության մեջ»,-ասել է Ժաննայի հայրը:
Դմիտրի Շեպելևն առայժմ չի արձագանքել Ժաննայի հոր հայտարարությանը: