Քսենիա Սոբչակի ամուսինը քննադատել է նրան և խոստացել զրկել զգեստապահարանից
Այսօր սոցիալական ցանցերում է հայտնվել Մաքսիմ Վիտորգանի պատասխանը կնոջը՝ Քսենիա Սոբչակին: Վերջերս Սոբչակը աջակցել էր Մոսկվայի քաղաքապետին՝ մետրոյի հարևանությամբ գտնվող վրանները քանդելու հարցում: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Դերասանը կատակով խոստացել է կնոջը զրկել զգեստապահարանից:
«Ընկեր Սոբչակն այսօր գիշեր կզրկվի իր զգեստապահարանի մի մասից, քանի որ այն
ա) Դուր չի գալիս ինձ:
բ) Չափից շատ մեծ է թվում և իր տեղում չէ:
գ) Այնտեղ շատ են արտասահմանյան արտադրության իրերը, ինչը խոսում է դրա տիրոջ՝ էթնիկական խմբերի հետ ունեցած կապերի մասին (հատկապես իտալացիների, անգլիացիների և ֆրանսիացիների)»,- գրել է հայտնի հաղորդավարուհու ամուսինը: