Թուրքիան զբոսաշրջությունը զարգացնելու համար կդիմի Մադոննայի, Բիբերի և այլ աստղերի օգնությանը
Ռուսաստանից Թուրքիա տուրիստական ուղևորությունների թվի խիստ կրճատումը հանգեցրել է նրան, որ այժմ Թուրքիայի զբոսաշրջության ամենահայտնի կենտրոններից մեկը՝ Անթալիան, ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությունը թուրքական կենտրոնների վրա հրավիրելու համար Թուրքիայի իշխանությունները նախատեսում են դիմել համաշխարհային շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք ելույթ ունենան «EXPO 2016» միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
«Այս ցուցահանդեսը, որը կմեկնարկի ապրիլի 23-ին, պետք է Թուրքիայի զբոսաշրջության համար առաջ տանող, մղիչ ուժ լինի:
Օրինակ, այնպիսի աստղերի ելույթների հաշվին, ինչպիսին Մադոննան է, Ջենիֆեր Լոպեսը կամ Ջասթի Բիբերը: Դա կօգնի շուկայում մեզ վրա հրավիրել բոլորի ուշադրությունը»,- հայտնել է Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Դավութ Չեթինը իր՝ «Ռուսաստանի պատժամիջոցների ազդեցությունը Անթալիայի տնտեսության վրա և անհրաժեշտ միջացառումները» վերնագրով զեկույցում: