Ստամբուլի կենտրոնում հինգհարկանի շինություն է փլուզվել
Ստամբուլի կենտրոնում հինգհարկանի շինություն է փլուզվել, որում, հնարավոր է, մարդիկ են եղել: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «ВВС»-ին:
Ինչպես հաղորդվում է, նախնական տվյալներով ոչ ոք չի տուժել:
Շինությունը գտնվում էր Իստիկլյալ փողոցի հարևանությամբ, որը Ստամբուլի ամենահայտնի փողոցներից է:
Շինության առաջին հարկում սրճարան է եղել, սակայն դեռևս պարզ չէ՝ եղե՞լ է արդյոք այնտեղ մարդ, թե՞ ոչ:
Որոշ տվյալների համաձայն՝ շինության սեփականատերը ճիշտ ժամանակին զգացել է, որ որ շենքը փլուզվում է, և հասցրել է դուրս գալ շենքից:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու հրշեջները: