Ռուսաստանն ու Աֆղանստանը երկկողմանի համագործակցության վերաբերյալ քննարկում կունենան
Ռուաստանի պատվիրակությունը փետրվարի 29-ին կմեկնի Աֆղանստան՝ մասնակցելու միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ, հիմնականում, կքննարկվեն էներգետիկայի, գյուղատնտեսական մեքենաների և հացահատիկի մատակարարման հարցերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռուսական պատվիրակությունը միջկառավարական հանձնաժողովում կգլխավորի էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրին:
Հանձնաժողովում կքննարկվեն նաև հումանիտար հարցեր: Մեկ տարվա ընթացքում նախատեսված է Քաբուլում ռուսական մշակույթի և կրթության կենտրոններ բացել: