Ռուսաստանում գրիպի վարակից մահացել է 388 մարդ
Ռուսաստանում գրիպի վարակից մահացել է 388 մարդ: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում տալով Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Սալագայի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ համաճարակի առաջին փուլը կավարտվի փետրվարի վերջին: Այժմ գրիպի համաճարակը տարածված է Ռուսաստանի 68 շրջանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրիպի հետևանքով Ռուսաստանում 107 մարդ է մահացել: