Մեդվեդևը կոչ է անում Արևմուտքին վերականգնել ՌԴ-ի հետ հարաբերությունները
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրոպա իր այցի նախաշեմին փոխզիջումների և արևմտյան պատժամիջոցների պատճառով տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման կոչ է արել Արևմուտքին: Այս մասին գրում է Reuters-ը։
Սիրիայում կրակի դադարեցման մասին քննարկումների ֆոնին Մյունխենում անվտանգության հարցով համաժողովին Ռուսաստանը ներկայացնել պատրաստվող ՌԴ վարչապետը խոստացել է, որ Մոսկվան չի ձգտում «խաղալ ողջ աշխարհի ղեկավարի դերը»։
«Ես համոզված եմ, որ Ռուսասանը և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության մեր գործընկերները ոչ թե պարզապես կարող են, այլ պարտավոր են վերականգնել համագործակցության նախկին ձևաչափերը»,- ասել է Մեդվեդևը «Սպուտնիկ» պետական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: