Չավուշօղլուն Սիրիայի հետ կապված համաձայնագիրը ճգնաժամի լուծման կարևոր քայլ է համարում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հետ կապված համաձայնագիրը ճգնաժամի լուժման կարևոր քայլերից է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ը:
Համաձայնագրի համաձայն՝ Սիրիայում ռազմական գործողությունները կդադարեցվեն մեկ շաբաթից, իսկ հումանիտար հասանելիությունը սիրիական քաղաքներում կվերականգնվի անմիջապես:
Ավելի վաղ, կողմերը Մյունխենում հայտարարել էին Սիրիայի արգելափակված քաղաքներում մարդասիրական օգնության անհրաժեշտության մասին: