Ես ու Թեյլորը կարող ենք սեքս անել. Քանյե Ուեսթի նոր երգի բառերը
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի և Թեյլոր Սվիֆթի միջև կրկին սկանդալային իրավիճակ է առաջացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CNN-ին:
Քանյեն նոր ալբոմ է հրապարակել, որի երգերից մեկում նա հստակ հասկացնում է, որ Սվիֆթին ինքն է հայտնի դարձրել:
«Famous» կոչվող երգում հնչում է «Ես ու Թեյլորը կարող ենք սեքս անել» բառերը: Երգի բառերը բացատրելիս Քանյեն ասել է, որ ինքն է Թեյլորին հայտնի դարձրել: