Կանայք երազում են ունենալ Միշել Օբամայի ձեռքերի նման ձեռքեր
Պլաստիկ վիրահատությունն, ինչպես հայտնի է, տարածված է ամբողջ աշխարհում: Պարզվում է` ԱՄՆ-ում կանանց համար երազանք է դարձել ունենալ Միշել Օբակայի ձեռքերի նման ձեռքեր: Պլաստիկ վիրաբույժների մեծ մասի հաճախորդները ցանկություն ունեն վիրահատել ձեռքերը: Դա հիմնականում կապված է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ում կանանց մեծ մասն ունի ճարպակալման խնդիրներ: 2012 թվականին մոտ 15000 մարդ դիմել է պլաստիկ վիրահատության, որից 98 տոկոսը` կանայք են: