Արմեն Ջիգարխանյանի մամուլի քարտուղարը հերքում է դերասանի հոսպիտալացման մասին լուրերը
Դերասան Արմեն Ջիգարխանյանի մամուլի քարտուղարը հերքել է նրան շտապ հոսպիտալացնելու մասին տեղեկությունը։ Այս մասին Նատալիա Կորնեևան ասել է РЕН-ТВ-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ:
Ջիգարխանյանի մամուլի քարտուղարի խոսքով՝ դերասանի մոտ սեզոնային գրիպ է, ու այժմ նա գտնվում է տանը։ Սակայն, թատրոնի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է, քանի որ հիվանդացել է մի քանի օր առաջ:
Մամուլի քարտուղարը նաև հերքել է, որ արտիստը լուրջ խնդիրներ ունի սրտի հետ: Այս մասին գրում է Mir24.tv-ն: