Անկարան հերքել է Պուտինի՝ Էրդողանին զանգահարելու լուրը
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է, որ Վլադիմիր Կրասնովը, ով հայտնի է պրանկեր Վովան մականվամբ, Պուտինի անունից զանգահարել է Էրդողանին: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«Մենք ոչ մի բան չենք լսել այդ զանգի մասին: Առհասարակ, նախագահին զանգահարելն այդքան պարզ բան չէ: Կարծում եմ այդ ամենը կեղծ է եղել»,-ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ, Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը հայտարարել էին, որ Էրդողանին են զանգահարել Պորոշենկոյի և Յացենյուկի անունից: