Չեմ կարողանում ուտել այն, ինչ ցանկանում եմ. Բեյոնսե
Բեյոնսեի իդեալական կազմվածքը շատերի նախանձն է շարժում։ Պարզվում է երգչուհին ամեն օր մարզվում է։ Այս մասին գրում է Cosmo.ru-ն։
Երգչուհին մարզվում է որպես պրոֆեսիոնալ սպորտսմեն։ Նա գնում է սպորտային դահլիճ շաբաթը 5 անգամ և դա ամենօրյա փորձերի հետ համատեղ, որոնք երբեմն 9 ժամ են տևում։ Ինչպես հաղորդել է The Challenger-ը, մարզումների նրա ամենասիրելի ձևերից է արագ և դանդաղ վազքի համադրումը վազքուղու վրա։
«Ես չեմ կարողանում ուտել այն, ինչ ցանկանում եմ, և չեմ կարողանում արհամարհել սպորտային դահլիճները։ Ես ջանում եմ այնքան, որքան կարողանում եմ։ Եթե ես երկար աշխատանքային օր եմ ունենում, ես վազում եմ երեք մղոն։ Եթե ոչ՝ 6»,- նշել է երգչուհին։
Երգչուհին նաև ամեն շաբաթ զբաղվում է յոգայով։ «Իմ ոտքերին և ազդրերին մշտապես կապտուկներ կան, բայց առանց դրանց անհնար է։ Եթե սկսել ես, ուրեմն պետք է հաղթես»,- նշել է երգչուհին իր հարցազրույցներից մեկում։