Ռուսաստանը չի ձգտում «կառավարել» աշխարհը. Մեդվեդև
Ռուսաստանը չի ձգտում «կառավարել» աշխարհը, բայց միջազգային հարաբերություններում պետք է արժանի տեղ զբաղեցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գերմանական «Hundelsblatt» պարբերականին տրված հարցազրույցում։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։
«Ըստ իս, մենք չենք ձգտում մեզ վրա վերցնել աշխարհաքաղաքական վճռողի դերը։ Իսկ նա, ով ձգտում է այդ դերը ստանձնել, թող նա էլ պատասխան տա ամբողջ աշխարհի համար, պատասխան տա, թե ինչու են պատերազմներ սկսում, ինչու են Եվրոպայում կուտակվում հազարավոր միգրանտներ»,-նշել է Մեդվեդևը՝ հայտնելով, որ Ռուսաստանը պետք է արժանի տեղը զբաղեցնի միջազգային հարաբերություններում։
Ըստ նրա, դա է Ռուսաստանի առաքելությունն ու պատմությունն է, աշխարհագրությունն է, որը հնարավրություն է տալիս լայն տարածաշրջաային համագործակցության և անդամությունն է ՄԱԿ-ի ԱԽ-ում։
«Եվ վերջապես, մենք խոշոր միջուկային տերություն ենք։ Այդ ամենը մեզ պատասխանատվության է ենթարկում, որպեսզի մենք փորձենք կառավարել աշխարհը և առաջ քաշել մեր կանոնները։ Ես գտնում եմ, որ ոչ ոք ունակ չէ պատասխանել ամբողջ աշխարհի համար, այդ թվում նաև ԱՄՆ-ը»,- նշել է Մեդվեդևը։