Մոսկվայում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 3 քաղաքացու, որոնց կասկածում են ՌԴ մայրաքաղաքում ավազակային հարձակումների մեջ։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Մոսկվայի իրավապահ մարմիններ ի տարածած հայտարարությանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ձերբակալվածները հունվարի 20-ին ներխուժել են Շիպիլովսկայա փողոցի համար 13 տուն և զենքի սպառնալիքի տակ տանտիրուհուց գողացել զարդեր, գումար, մեքենայի բանալիներն ու փաստաթղթերը։ Այդ մեքենայով էլ նրանք դիմել են փախուստի։
«Օպերատիվ միջոցառումների ընթացքում ոստիկանները Կրասնոդարի երկրամասում ձերբակալել են հանցավոր խմբի ղեկավարին, իսկ դրանից հետո Մերձմոսկովյան տարածքում՝ հանցագործության 2 մասնակցի ևս»,- ասել է գործակալության զրուցակիցը և նշել, որ բոլոր ձերբակալվածները ՀՀ քաղաքացիներ են։