Վլադիմիր Պուտինը միանգամից 10 գեներալի է պաշտոնանկ արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների որոշ սպաների պաշտոնանկ անելու հրաման է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկության կայքում։ Այս մասին գրում է «Аргументы и Факты» պարբերականը:
Մասնավորապես, պաշտոններից զրկվել են Չեչնիայի հարցերով Քննչական կոմիտեի ղեկավար Սերգեյ Դեւյատովը, Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զյազևը, ՔԿ Մոսկվայի Գլխավոր քննչական վարչության պետ Եվգենիա Մինաևան, ՌԴ Կիրովի մարզի թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վադիմ Կոնովալովը, ՌԴ թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության մերձմոսկովյան շրջանի ղեկավարի տեղակալ Ուրալ Լատիպովը, ՌԴ Կոմիի Հանրապետության թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Պրոտոպոպովը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Կիրեևը։