ՌԴ-ն առաջարկել է մարտի 1-ին Սիրիայում հրադադարի ռեժիմ իրականացնել
ՌԴ-ն առաջարկել է Սիրիայում հրադադարի ռեժիմն իրականացնել 2016թ.-ի մարտի 1-ից, սակայն ԱՄՆ-ն պնդում է, որ պետք է հրադադարի ռեժիմն ընդունել հիմա: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ինչպես մտածում են Վաշինգտոնում, Ռուսաստանը ցանկանում է հետաձգել Սիրիայում հրադադարի ռեժիմը, որպեսզի Սիրիայի կառավարությունը կարողանա հյուսիսում և հարավում տիրող խնդիրները կարգավորել: Այս մասին ասված է համապատասխան հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ն իր հերթին առաջարկել է շտապ իրականացնել հրադադարի ռեժիմը և հումանիտար օգնություն տրամադրել Սիրիային: Այս առաջարկը հաստատել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները, ով նշել է, որ որոշումը կայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254-րդ բանաձևի համաձայն:
«Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին տեղում նկատվում է պայքարի ակտիվացում, պետք է հրադադար իրականացնել մի քանի օրերի ընթացքում», - ասել է Մարկ Տոները:
Բացի այդ. նա հավելել է, որ Վաշինգտոնն աջակցում է Սիրիային բանակցություններ իրակականացնելուն` առանց նախապայմանների:
ՌԴ պետդեպարտամենտի խասնակը հրաժարվել է հաստատել այն, որ ՌԴ-ն առաջարկել է Սիրիայում հրադադարի ռեժիմ իրականացնել մարտի 1-ին: Մասնավորապես միայն նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է Մյունխենում քննարկել Սիրիայի հրադադարի մասին: Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելը կնպաստի մարդասիրական օգնության, ահաբեկիչների ցուցակի վերջնական կազմում, ինչպես նաև Մյունխենում հինգշաբթի օրը կիրականանա բանակցային գործընթաց: Ռուսաստանից, որպես ներկայացուցիչ կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ, Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ անցկացրել է հանդիպում, որի ժամանակ կողմերը համաձայնել են Մյունխենում քննարկել Սիրիայում հրադադարի ռեժիմի հարցը: