ՌԴ-ն ռազմական տեխնիկա է տրամադրել Ղրղզստանին
Ղրղզստանը Ռուսաստանից ընդունել է БТР-70М (զրահապատ մարտական մեքենա) ռազմական համագործակցություն իրականացնելու համար: Այս մասին գրում է «Интерфакс»-ը` հղում անելով ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբին:
«Փետրվարի 10-ին Բիշքեք քաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանում ընդունել են Ռուսաստանից եկող ռազմական տեխնիկա», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ղրղզստանի ՊՆ-ն ՌԴ-ի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում անցկացնում է БТР-70М վարորդների հատուկ ուսուցում, մասնավորապես՝ համակարգչային դասընթացներ է իրականացնում:
«Այսօր Ռուսաստանը մեզ տրամադրեց զրահամեքենա, հրետանային համակարգերի պահեստամասեր, տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր»,-ասված է հաղորդագրության մեջ: