Ջոնի Դեպպը կատակերգությունում խաղացել է Դոնալդ Թրամփի դերը (տեսանյութ և լուսանկարներ)
Ջոնի Դեպպն այնպիսի դերասան է, որ հրաշալի կերպով կարողանում է կերտել և՛ Ջեք ճնճղուկի դերը, և՛ նույնիսկ քաղաքական գործիչների տարբեր դերեր:
Այսպես, խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփին: «Գործարքներ անելու արվեստը» («The Art of the Deal») ֆիլմի ստեղծողները քաղաքական գործչի դերը վստահել են հենց Դեպպին:
Ֆիլմը ցուցադրվել է «Funny Or Die» կատակերգական հեռուստաընկերությամբ, և այն ամենևին էլ կարճամետրաժ ֆիլմ չէ: Խոսքը 50 րոպեանոց լիամետրաժ ֆիլմի մասին է, որը նկարահանվել է 80-ականների հեռուստատեսության «կանոններով»:
«Նոր ֆիլմը հիմնված է (միգուցեև ոչ) Դոնալդ Թրամփի գրքային բեսթսելլերի վրա»,- այպես է հեռուստատեսությունը գովազդում իր ստեղծագործությունը: