Հայտնի է, թե երբ լույս կտեսնի Հարի Փոթերի նոր գիրքը (լուսանկար)
Վերջին օրերի կարևորագույն նորությունը բոլորի այն մարդկանց համար, ովքեր տառապում են «փոթերոմանիայով», այն էր, որ արդեն այս ամառ լույս կտեսնի Հարի Փոթերի մասին պատմող նոր գիրքը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Little Brown» հրատարակչությունը հրապարակել է նոր գրքի՝ «Հարի Փոթերը և անիծված երեխաները» մասի («Harry Potter and the Cursed Child Parts I & II») շապիկը և հայտնել այն մասին, որ գիրքը լույս կտեսնի հուլիսի 31-ին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերին Ջոան Ռոուլինգը՝ աշխարհի ամենահայտնի վիպաշարերից մեկի ստեղծողը, պատմել էր առաջիկա թատերական պիեսի մանրամասները: Գործողությունները տեղի են ունենում Հարի Փոթերի մասին պատմող յոթերորդ գրքի ժամանակից 19 տարի անց: Արդեն հասունացած Փոթերն աշխատում է Կախարդանքի նախարարությունում և դաստիարակում է երեք երեխայի:
Ներկայի խաղաղ կյանքը, սակայն, կխաթարվի անցյալի ուրվականներով: Խնդիրներ կունենա Հարիի կրտսեր եղբայրը՝ Ալբուսը: