Իրանի պաշտպանության նախարարը կհանդիպի Շոյգուին
Իրանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով Մոսկվայում կլինի: Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում տալով Իրանի և Ռուսաստանի դեսպանատներին:
Այցելությունը կլինի հաջորդ շաբաթ, որի ժամանակ Իրանի պաշտպանության նախարարը կհանդիպիի ՌԴ ՊՆ Շոյգուի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի տնտեսության փոխնախարարը կայցելի Ռուսաստան, որպեսզի ստորագրի Մոսկվայի և Թեհրանի միջև վարկային ծրագիրը: