Աշխարհի ամենագեղեցիկ կղզին (լուսանկարներ)
Աշխարհում կան շատ տեսարժան վայրեր, սակայն իր յուրօրինակությամբ առանձնանում է Հնդկական օվկիանոսում գտնվող Սոկոտրա կղզին: Այն առանձնանում է իր բնական տեսքով և շատերը չեն հավատում, որ դա բնության ստեղծածն է: Այն բուսականությունը, որ կա այդ կղզում, հնարավոր չէ գտնել այլ վայրում: Այդ կղզում աճում է «Adеnium оbesium»` անապատային ծաղիկ կոչվող վարդը: Այդտեղ կարելի է տեսնել ծառեր, որոնք աճում են ժայռերի վրա:
Կղզին աչքի է ընկնում նաև իր գունային գամմայով: Ծովի ալիքները միահյուսվում են ծառերի ու բուսականության գույների հետ և ստեղծում աչք շոյող տեսարան: