Առաջին անգամ Եգիպտոսում բացվել է հյուրանոց, որտեղ ալկոհոլ չի օգտագործվի
Եգիպտական Հուրգադա հանգստյան գոտում բացվել է հյուրանոց, որտեղ ալկոհոլ չկա: Հյուրանոցի ղեկավարը դա բացատրում է նրանով, որ տուրիստները կախվածություն ունեն ալկոհոլային խմիչքներից, իսկ իրենք որոշել են առաջարկել այլընտրանքային տարբերակ:
Հյուրանոցն առանձնանում է նրանով, որ մեկ ամբողջ հարկ նախատեսված է միայն կանանց համար, իսկ անվտանգության աշխատակիցներն իգական սեռի ներկայացուցիչներ են: