Քանյե Ուեսթը մանկական հագուստի հավաքածու կներկայացնի
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է երեխաների համար հագուստի հավաքածու ստեղծել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ռեփերը հավաքածուն որոշել է «Yeezy Season 4» անվանել: Թե ինչ տեսակի հագուստ կներկայացվի, և երբ այն արդեն հասանելի կլինի, չի հաղորդվում: Քանյեն դիզայներական իր կարիերան սկսել է 2015 թվականին՝ «Adidas Originals»-ի հետ համագործակցությամբ:
Երգիչը դիզայներական իր կարիերայի ընթացքում ներկայացրել է բաճկոններ, շորտեր, վերնաշապիկներ, լասինաներ, լողազգեստներ, զգեստներ և այլն:
Քանյե Ուեսթը երգչի իր կարիերան սկսկել է 2000-ակաների սկզբին: Նա վաճառել է 21 մլն ձայնասկավառակ: Նա արժանացել է 21 Գրեմմիի: