Ռուսաստանն ապացույցներ ունի Թուրքիայի և «ԻՊ»-ի գաղտնի կապերի մասին. Լավրով
Ռուսաստանն ապացույցներ ունի Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարության միջև գոյություն ունեցող գաղտնի կապերի մասին։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է "Московский комсомолец" թերթին տված հարցազրույցում։
«Ապացույցներ կան, որ «ԻՊ»-ի ղեկավարությունը շարունակում է գաղտնի կապեր պահպանել թուրքական ղեկավարության հետ»,- հաղորդել է նախարարը։
«Նրանք քննարկում են ներկայիս պայմաններում գործողություների տարբերակները, երբ մեր օդային ուժերը հարվածում են նրանց անօրինական առևտրական ճանապարհներին»,- նշել է Լավրովը։
Ռուսաստանը բազմիցս է հայտարարել «ԻՊ»-ի և Թուրքիայի միջև նավթի ապօրինի առևտրի մասին։ Հունվարի վերջին Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը ևս բացահայտորեն հայտարարեց, որ «ԻՊ»-ի զինյալները ֆինանսավորվում են «թուրքական փողերով»։