ՌԴ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը ստորագրահավաք է իրականացրել՝ պահանջելով Մեդվեդևի հրաժարականը
«Արդար Ռուսաստան» կուսակցությունը ստորագրահավաք է իրականացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և կառավարության հրաժարականի համար: Այս մասին գրում է РИА «Новости»-ին` հղում անելով ՌԴ խորհրդարանի պատգամավոր Օլեգ Պախալկովին:
«Մենք ստորագրահավաք ենք իրականացնում, եթե 10 մլն ստորագորություն հավաքենք ՌԴ վարչապետ Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևը և իր կառավարությունը հրաժարական կտան», -ասել է Պախալկովը:
Նրա խոսքով՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամները ողջ ՌԴ-ի տարածքում այս հարցի վերաբերյալ կանցկացնեն մամուլի ասուլիս: Պախալկովը նաև հավելել է, որ փետրվարի 10-ին պատգամավորներին բաց նամակներ կհրապարակվեն:
Ինչպես նշվում է, կուսակցությունը պահանջում է, որպեսզի վերջ տրվի «անարդար բռնագանձումներին», ինչպես նաև տրանսպորտի ոլորտում կրճատեն հարկերը:
«Մենք գոհ չենք կառավարության ներկա վիճակից, քանի որ օր օրի ՌԴ քաղաքացիների վիճակը վատթարանում է»,-ասել է կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը:
Ինչպես նշվում է, ՌԴ պատգամավորները մտադիր են հավաքել 10 մլն ստորագրություն: