Ձկնեղենը կարող է առաջացնել ալերգիա
Փորձագետները մի շարք հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ձկնեղենի և ալերգիայի միջև բավականին մեծ կապ կա: Սակայն հետազոտողների կարծիքով այն առաջանում է որոշակի տարիքում: Ուսումնասիրությունների է ենթարկվել մոտ 3000 երեխա, ովքեր ամսվա ընթացքում 2 անգամ սնվել են ձկնեղենով: Սակայն նրանց մոտ քիչ է եղել ալերգիա ունենալու հավանականությունը:
Հատկանշական է, որ երիտասարդ տարիքում դիետիկ մթերքների շարքում դասվում է նաև ձուկը: Իսկ այդ պարագայում ճաշացանկում լինում է մեծ քանակությամբ ձկնեղենի օգտագործում, որը կարող է հանգեցնել ալերգիայի: Իսկ ձկնեղեն օգտագործողներն այդ պարագայում ստիպված են զերծ մնալ կաթնամթերքի օգտագործումից: