Մոսկվայում տղան կենդանի է մնացել 7-րդ հարկից ընկնելուց հետո
Մոսկվայի հյուսիսում երեխան կենդանի է մնացել՝ ընկնելով 32 հարկանի շենքի 7-րդ հարկից։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Москва» քաղաքային լուրերի լրատվական գործակալությանը։
Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, երեխան ընկել է Կոնչովսկի նրբանցքում գտնվող բնակելի համալիրի 32 հարկանի շենքի 7-րդ հարկից, սակայն կենդանի է մնացել։
Երեխայի հստակ տարիքը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ տղան 7-10 տարեկան է եղել։ ներկայումս նա հիվանդանոցում է, ծայրահեղ ծանր վիճակում։
Ընկնելու պատճառները հայտնի չեն։