ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել բացել սահմանները փախստակաների առաջ
ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել սահմանը բացել Հալեպից փրկվող հազարավոր սիրիացի փախստականների համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
«Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ուիլյամ Շպինդլերը հայտարարել է, որ Թուրքիան պետք է կատարի միջազգային պարտավորությունները և սահմանները բացի ռազմական գործողություններից փրկված փասխստականների համար: Նա նշել է, որ հասկանում է Թուրքիայի մտահոգությունը, քանի որ երկրում արդեն 2.5 մլն փախստական կա»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ մոտ ապագայում, Թուրքիան մոտ 70 հազար փախստականի է ակնկալում: