Կրեմլում Մերկելին կոչ են արել զգույշ արտահայտվել Սիրիայի հետ կապված ելույթներում
ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հարվածներից խաղաղ բնակիչների մահվան մասին լուրերը հաստատված չեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով ТАСС-ին:
Պեսկովն այս մասին հայտարարել է՝ պատասխանելով Մերկելին:
«Ինչ վերաբերում է կանցլերի խոսքին, թե Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել ռուս ռմբարկուների պատճառով, հարկավոր է ուշադրություն գրավել այն փաստի վրա, որ մինչև այսօր, այդ լուրերը չեն հաստատվել պաշտոնապես»,- ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ կոչ է անում Սիրիայի հետ կապված հայտարարություններում զգույշ արտահայտվել: