Ջեյ Զին Բեյոնսեին 10 000 վարդ է նվիրել
Եթե կնոջը պետք է նվիրել ծաղիկներ, ապա դա պետք է անել միայն ու միայն ճիշտ ձևով և համապատասխան պահին, ինչպես դա արել է համաշխարհային ռեփեր Ջեյ Զին: Հեռուստատեսային կարևորագույն իրադարձության՝ Սուպերգավաթի ժամանակ երաժիշտ և նվիրված ամուսին Ջեյ Զին իր սիրելիին շքեղ նվեր է մատուցել: Բեյոնսեի՝ բեմ դուրս գալուց առաջ ռեփերը նրան 10 000 վարդ է նվիրել: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Իհարկե, Բեյոնսեն ապշահար է եղել վարդերի քանակից, քանի որ այդքան շատ վարդերով ծաղկեփունջ նույնիսկ պատկերացնելն է գրեթե անհնարին, դե իսկ պատվիրելը՝ շատ բարդ: Երգչուհու տրամադրությունը բարձրացել է շքեղ նվերից: Միգուցե հենց դրա համար էլ նրա ելույթը այդքան ցնցող և անմոռանալի է եղել հազարավոր երկրպագուների համար:
Երգչուհին աշխատանքային բուռն շրջանում է. օրերս նա հայտնել է համաշխարհային տուրի մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյոնսեին այդ ելույթի համար խիստ քննադատել են: