Մոսկվայում հանցագործը մեկ րոպեում բռնաբարել է վաճառողուհուն (տեսանյութ)
Մոսկվայի Իզմայլովո ավանի ինտիմ պարագաներ ներկայացնող խանութներից մեկում հսկող տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ավազակը հարձակվում խանութի վաճառողուհու և հաճախորդներից մեկի վրա: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավազակը կապում հաճախորդուհուն, կպչուն ժապավենով փաթաթում նրա գլուխը և պառկեցնում գետնին: Այնուհետև գողը վաճառողուհուն հրամայել է իրեն փոխանցել դրամարկղում եղած ողջ գումարը: Դրանից հետո հանցագործը վաճառողուհուն տարել է սանհանգույց, որտեղ, ինչպես հաղորդվում է, նրան բռնաբարել է:
Անհայտ պատճառներով մեկ րոպե հետո հանցագոծն արագորեն լքել է խանութի տարածքը: Ինչպես հաղորդել են տուժածները՝ տղամարդը նրանց սպառնացել է ատրճանակի նման ինչ-որ իրով: Տղամարդը դիմակով է եղել, և նրա դեմքը չի ֆիքսվել: