Հայտնվել է Քիմ Քարդաշյանի ևս մեկ նմանակ (լուսանկարներ)
Նմանակների որոնման շրջանը շարունակվում է: Instargam-ում այժմ գտել են հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի ևս մեկ նմանակի: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Բրիտանացի բլոգեր Սոնյա Ալին ջրի կաթիլի պես նման է Քիմ Քարդաշյանին: Աղջիկը խոստովանում է, որ իրեն հաճախ են շփոթում «սելֆիների թագուհու» հետ: Սակայն, ինչպես ինքն է կարծում, նա Քիմի հետ քիչ նմանություններ ունի:
Սոնյան այժմ ապրում է Դուբայում, որտեղ աշխատում է որպես դիմահարդար:
«Մենք քույրերով սիրում ենք Քիմ Քարդաշյանի դիմահարդարումը: Ֆիզան՝ քույրս, սիրում է հայտնիների դիմահարդարումը փորձարկել ինձ վրա: Այսպես, մենք փորձել ենք իմ դեմքին մի քանի անգամ ստանալ Քիմ Քարդաշյանի կերպարը»,- հայտնել է աղջիկը:
Այժմ Սոնյան ունի 450 000 բաժանորդ: