Անիտա Ցոյն Ալլա Պուգաչովայի պատճառով հազիվ է փրկվել կուրանալուց
Երգչուհի Անիտա Ցոյը մասնակցում է ռուսական «Один в один» մրցույթին: Երգչուհին խոստովանել է, որ իր ամուսինն ու տղան դեմ են նրա մասնակցությանը, քանի որ ընտանիքի անդամների հետ ուշ-ուշ են տեսնվում: Ամենադժվար կերպարը Անիտա Ցոյի համար եղել է Ալլա Պուգաչովայի կերպարը, քանի որ այդ կերպարը մարմնավորելուց հետո նրա մոտ առաջացել են առողջական խնդիրներ:
Նշենք, որ Պուգաչովային նմանվելու համար Ցոյը գնել էր կապույտ լինզաներ, սակայն երգչուհին դրանք կրելուց հետո հասկացել է, որ աչքերը չեն տեսնում: Անիտա Ցոյը խոստովանել է, որ ելույթի ժամանակ նա ոչինչ չի տեսել: