Մոսկվայում քանդում են ԱՊՀ երկրների քաղաքացիներին պատկանող առևտրի կետերը և սրճարանները (տեսանյութ)
Այս գիշեր Մոսկվայում սկսել են քանդել ապօրինի կերպով կառուցված առևտրի կետերը և սրճարանները: Դրանք տարբեր տարիների կառուցվել են հիմնականում մետրոյի կենտրոնական կայարաննների մոտ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Քաղաքային իշխանությունները նախորդ տարվա դեկտեմբերին առևտրի այդ կետերը և սրճարանները ճանաչել են պոտենցիալ վտանգավոր և հորդորել են ոչնչացնել դրանք: Ցանկում տեղ են գտել 104 օբյեկտ: Մոր հարյուր առևտրի կետ մեկ օրվա մեջ կվերանա Մոսկվայի քարտեզից: 90-ական թթ-ին քաղաքային իշխանությունները հորդորել էին մետրոյի կայարանների հարևանությամբ բացել առևտրային կետեր, սակայն մեկ պայմանով. ոչ մի մեծ կապիտալ կառույց չպետք է լիներ:
«Այդ օբյեկտները կառուցվել են ապօրինաբար և շինարարական կանոնների խախտումներով: Դրանք ծանրաբեռնում են մետրոպոլիտենի կառուցվածքը, իսկ ահաբեկչական սպառնալիքների դեպքում դրանք կխանգարեն տարհանմանը»,- հայտնել է Մոսկավայի մետրոպոլիտենի փոխտնօրեն Յուրի Դեգտյարևը: