Հայ գեղասահորդները կմասնակցեն Գերմանիայում կայանալիք «Bavarian open» միջազգային մրցույթին
Հայաստանը ներկայացնող պարային զույգ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու-Սենեկալը Գերմանիայում կմասնակցեն «Bavarian open» միջազգային մրցույթին: Այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Bavarian open» միջազգային մրցույթը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի փետվարի 21-ին: Մրցույթին, բացի Հայաստանը ներկայացնող զույգից, մասնակություն կունենան ևս 17 զույգեր:
Եվրոպայի՝ վերջերս տեղի ունեցած առաջնությանը Կարապետյան-Պրու-Սենեկալ զույգը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը: Այս մասին գրում է Novostnik.ru-ն:
Կանադայի հայկական ծագումով քաղաքացի Թինա Կարապետյանը Հայաստանի ազգային հավաքականն է ներկայացնում 2014 թվականից: Գեղասահորդը 2018թ-ին Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային օլիմպիադային մասնակցելու հուս ունի: