Բելառուսում «շփոթված» Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ գովազդ են նկարահանել (տեսանյութ)
LifeStyleԲելառուսի կոշիկի խանութների ցանցերից մեկը հոլովակ է նկարահանել, որում օգտագործվում է հայտնի դարձած «շփոթված Ջոն Տրավոլտայի» ծիծաղաշարժ մեմը, որը մեծ հռչակ է ձեռք բերել դերասանի «Քրեական ընթերցվածք» ֆիլմից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Բելառուսի գովազդատերերի հոլովակում դերասանը «իր շփոթված կերպարով» մտնում է խանութ և այնտեղ գտնում դատարկ ցուցափեղկեր: Դա բացատրվում է կոշիկների «քրեական» զեղչերով:
«Քրեական ընթերցվածք» ֆիլմի դրվագը՝ դերասանի շփոթված կերպարով, համացանցում հայտնի է դարձել մի քանի ամիս առաջ: Ողջ համացանցն այժմ ողողված է դերասանի այդ կերպարի լուսանկարներով, որոնք մեմ են դարձել են օգտագործվում են տարբեր իրավիճակների համար: