Էրդողանի քաղաքականությունից միայն ավերակներ են մնացել
Դեռևս ոչ վաղ անցյալում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը «բոլոր լեզուների մատի փաթաթանն էր», սակայն այժմ դրանից միայն ավերակներ են մնացել: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «Foreign Policy»-ի հոդվածին:
Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի առաջ Անկարան ջանասիրաբար կարգավորում էր իր հարաբերությունները հարևանների հետ և աստիճանաբար շարժվում էր դեպի տարածաշրջանում գերակայող դիրքի ձեռքբերում:
Հոդվածի հեղինակի՝ Մերձավոր Արևելքի գծով մասնագետ Ջեյ Բարքի կարծիքով, դա ժողովրդավարության և երկրի ներսում տնտեսական բարենորոգումների միջոցով սրամիտ դիվանագիտության փափուկ ուժի օգտագործման դասական դեպք էր, որն Անկարային թուլ էր տալիս տարածաշրջանային խնդիրներում հանդես գալ միջնորդի դերով:
«Այժմ այդ քաղաքականությունն ավերակների տակ է: Այն դարձավ գոռոզության, արտաքին ու ներքին քաղաքականություններում հաշվարկների, արաբական գարնան, հատկապես Սիրիայում, հանկարծակի հեղափոխման զոհը»,- նշվում է հոդվածում: