Եկատերինբուրգում երկու ամսվա ընթացքում ձերբակալվել է «ԻՊ»-ի մի քանի անդամ
Եկատերինբուրգի դատարանը երկու ամսվա ընթացքում ձերբակալել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մի քանի անդամների: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ТАСС»-ին:
«Դատարանը «Իսլամական պետության» բոլոր անդամներին ձերբակալել է երկու ամսվա ընթացքում»,- նշվում է դատարանի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հաղորդվում է, որ բերման ենթարկվածները պատրաստվում էին Մոսկվայում, Սանկտ Պետերբեւրգում և Ուրալում ահաբեկչություններ իրագործել:
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: