Բահրեյնի թագավորը Պուտինին «Հաղթանակի թուր» է նվիրել (լուսանկարներ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ-Խալիֆայից որպես նվեր «Հաղթանակի թուր» է ստացել։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը։
Նշվում է, որ թուրը պատրաստված է դամասկոսյան պողպատից և թանկարժեք մետաղներից միապետի հատուկ պատվերով։
Ի պատասխան` Պուտինը նրան նվիրել է չորս տարեկան ախալթեքեյան հնագույն ցեղի ձի՝ Խաջիբեկ անունով, որը 2014 և 2015 թվականներին եղել է իր ցեղակիցների աշխարհի բացարձակ չեմպիոն։
Նախագահի հետ հանդիպման ժամանակ թագավորը հույս է հայտնել, որ Պուտինին շուտով կտեսնի Բահրեյնում։