Երեք հաքերային խմբեր հարձակվել են ռուսական 29 բանկերի և ընկերությունների վրա
Երեք հաքերային խմբեր հարձակվել են ռուսական 29 ֆինանսական կազմակերպությունների վրա։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Տվյալները ներկայացվել են անվտանգության փորձագետների կողմից «Security Analyst Summit» կիբերանվտանգության միջազգային կոնֆերանսի շրջանակներում։
«Metel», «Carbanak 2.0», «GCMAN» հաքերային խմբերի կողմից հասցված վնասը մասնագետները գնահատում են մի քանի միլիոն դոլար։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ քանի որ ոչ բոլոր բանկերն են պատրաստ հաղորդել հաքերների կողմից իրենց համակարգ ներխուժելու կամ կոտրելու դեպքերի մասին, կոտրված բանկերի և հասցված վնասի թիվը հնարավոր է ավելի շատ լինի։
Ինչպես հաղորդում է «Կասպերսկու լաբորիատորիա» հակավիրուսային ընկերության փորձագետ Սերգեյ Գոլովանովը, հաքերներն օգտագործում են ամենանոր տեխնոլոգիաները բանկային և հաշվապահական ընկերությունների համակարգեր ներխուժելու և դրանք կոտրելու համար։ Նրանք մասնավորեպես կատարում են անանուն բանկային փոխանցումներ և կեղծում են հաշվապահական ռեկվիզիտները։