Նաոմի Քեմբլը բաժանվում է իր ռուս սիրելիից
Սուպերմոդել Նաոմի Քեմբլը և իր ռուս զուգընկեր Վլադիսլավ Դորոնինը որոշել են բաժանվել: Նրանց հարաբերությունները տևել են 5 տարի: Մոդելը մշտապես զբաղված է եղել իր կարիերայով, իսկ սիրելիի համար ժամանակ գրեթե չէր մնում: Մոդելի սիրելին ևս զբաղված էր իր աշխատանքով: Բաժանման պատճառ հանդիսացել է իրար քիչ ժամանակ տրամադրելը, բացի այդ ռուս գործարարին վերջերս տեսել են շիկահեր գեղեցկուհու հետ: