«Օսկար»-ի թեկնածուները որպես նվեր կստանան սեքս-խաղալիքներ և ճամփորդություն դեպի Իսրայել
«Օսկար»-ի հիմնական անվանակարգերի թեկնածուներին կտրվեն նվերների հավաքածուներ 200 հազար դոլար արժողությամբ։ Այս մասին գրում է «The Guardian»-ը։
Նվերները կպատրաստի լոսանջելեսյան «Distinctive Assets» ընկերությունը։ Այն համագործակցում է այն ընկերությունների հետ, որոնք ցանկանում են գումար աշխատել օսկարակիրների փառքով։ Ընկերության նվերների նոր հավաքածուն կլինի ռեկորդային արժողությամբ։ 2015 թ-ին նվերների ընդհանուր արժեքը չէր գերազանցում 125 հազար դոլարը։ Մինչդեռ այս տարի այն կկազմի 200 հազար դոլար։
Ամենաթանկարժեք նվերը կլինի 10-օրյա ճամփորդությունը Իսրայել (55 հազար դոլար)։ Նախատեսվում է նաև ճամփորդություն դեպի Ճապոնիա (45 հազար դոլար)։ Հավաքածուի մեջ մտնում են նաև սեքս-խաղալիքներ, կոսմետիկա և այլ նվերներ։